Սպանել է քրոջը ծեծելու համար

Մոտ մեկ տարի առաջ` 2012թ. մարտի 22-ին «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում հայտնաբերվեց քաղաքացի Հովհաննես Նաղդալյանի դին:

Ոստիկանությանը երկար ժամանակ չպահանջվեց այս հանցագործությունը բացահայտելու համար, և այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն` դիտավորյալ սպանության մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է Աբովյան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Արման Չոբանյանը:

2011թ. նոյեմբերի 6-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Արման Չոբանյանն իրենց տանը, ինչպես պարզվել է նախաքննությամբ, վիճաբանության մեջ է մտել իր քրոջ ամուսնու՝ Հովհաննես Նաղդալյանի հետ` վերջինիս կողմից քրոջը (Լիլիթ Նաղդալյանին) ծեծելու և նվաստացնելու կապակցությամբ:

Այնուհետև պարզաբանումներ կատարելու համար Հ. Նաղդալյանի հետ, գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով, ժամը 23:00-ի սահմաններում գնացել է Կոտայքի մարզի Նոր֊ Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասով անցնող «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ, որտեղ շարունակել են վիճաբանությունը:

Վիճաբանության ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Ա. Չոբանյանը, Հ. Նաղդալյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, գրպանում պահվող դանակով հարվածել է նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, որից հետո նրան հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս