«Ապրիլի 23-ը պատմության մեջ կմնա որպես Արցախի և Հայաստանի գահավիժման սկիզբը խորհրդանշող օր». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 23-ը պատմության մեջ կմնա որպես Արցախի և Հայաստանի գահավիժման սկիզբը խորհրդանշող օր։
Անցել է 5 տարի,բայց այդպես էլ հետևություն չենք արել։
Բոլորը բոլորին մեղադրում են ու միայն Նիկոլն է իր աշխարհաքաղաքական հովանավորների հետ «չաղ ու բախտավոր» քանդում մեր հայրենիքը։
Ժամ առ ժամ,րոպե առ րոպե հիշում եմ 2018-ի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8 տեղի ունեցող իրադարձությունները։
Կանցնեն տարիներ, երբ ամեն ինչ դզված կլինի մանրամսն կանդրադառնամ հատուկ գրքով։
2018-ի իշխանազավթման մեջ մենք մեղավորություն ունեի՞նք, թե՞՝ ոչ։
Դեռևս 2018-ի հունիսին Աժ -ում նշել եմ. « Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելը շատ ճիշտ քայլ էր ու բխում էր Հայաստանի ու Արցախի շահերից։ Կարծում եմ մեր սխալները հետո եղան, երբ հիմնականում ցուցաբերվեց հանգիստ ու կրավորական վարքագիծ, որի արդյունքում քաղաքական փոքրամասնությունը շանտաժով վերցրեց իշխանությունը»։
Այսօր էլ հատուկ ավելացնելու բան չունեմ։
Բայց մենք մեր սխալների համար ներողություն խնդրել ենք ու կրել ենք թե քաղաքական, և թե բարոյական պատասխանատվություն։
Բա նրանք,ովքեր «Սերժ մերժեցին» ու «նախիրի մեջից էշի ճակատը պաչեցին» բան չունե՞ն ասելու ու անելու։
Այնպես որ չհամարձակվեք ձեր կերած բողկերը ՀՀԿ-ի գրպանը նետել։
Մեր դագաղներն ու սև լենտերն էին փակցնում,բայց մենք մնացինք մեր սկզբունքին հավատարիմ։
Մոռացե՞լ եք մայիսի 1-ին Նիկոլին դեմ քվեարկելուց հետո ի՞նչ էիք գրում ՀՀԿ պատգամավորներին։
Հիշեցնեմ՝ 3 միլիոնն ընդդեմ 55 դավաճանների։
Հիմա դավաճանն ո՞վ է։
Ալիևի «կոշիկներ մաքրողները՞», թե՞՝ ապագա կապիտուլյանտին դեմ քվեարկողները։
Մենք ոչ հայրենիք ենք ուրացել, ոչ Արցախյան շարժում, ոչ Եկեղեցի, ոչ սկզբունք, ոչ գաղափար, ոչ ընկեր ու ոչ էլ կուսակցություն։
Ապրիլի 23-մայիսի 8 ընկած մեղքի խարանի միասնաբար վերացնելու մի ձև կա՝ հեռացնել թրքահպատակ Նիկոլի ռեժիմը։
Եթե չարեցինք, ուրեմն հավիտենական մեղքի տակ ենք բոլորս և յուրաքանչյուրս»։