Բաժիններ՝

Սլովենիայի սահմանի ապօրինի հատման փորձերի թիվը եռապատկվել է

Սլովենիայի Հանրապետության ոստիկանությունը 2023 թվականի առաջին երեք ամիսներին արձանագրել է երկրի սահմանի ապօրինի հատման 8 133 փորձ, ինչն ավելի քան երեք անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Նշվում է, որ 1 528 դեպքում խոսքը Աֆղանստանի, 1 036 դեպքում՝ Մարոկկոյի քաղաքացիների մասին է, 873 անգամ Սլովենիայի սահմանը փորձել են ապօրինի հատել Ռուսաստանի քաղաքացիները։

Սահմանի ապօրինի հատման ամենամեծ թվով դեպքերը գրանցվում են Նովո Մեստո քաղաքի ոստիկանական վարչության շրջանում, որտեղ գրանցվել է բոլոր խախտումների գրեթե 62%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս