Սերժ Սարգսյանն իր նախագահական երկրորդ ժամկետում կարող է ԼՂ-ի հարցում քիչ ավելի համարձակ գտնվել. Թոմաս դե Վաալ
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կառնեգիի հիմնադրամի` Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ես չեմ կարծում, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ինչ-որ կերպ կազդեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է հավաքել քվեների 37 տոկոսը, դա շատ լավ արդյունք է:
Սերժ Սարգսյանը կարող է իրեն թույլ տալ քիչ ավելի համարձակ լինել նախագահական երկրորդ ժամկետում, սակայն ներկայումս առկա իրավիճակն այնքան վատ է, որ իրատեսական չի լինի որևէ դրական արդյունք ակնկալելը: Ընդհակառակը, տվյալ պահին առկա է հակամարտության վերսկսման իրական վտանգ` Ստեփանակերտի օդանավակայանի բացման պատճառով»: