Բաժիններ՝

Ռուս գիտնականները պարզել են, որ արծաթի նանո մասնիկները կարող են ոչնչացնել քաղցկեղածին բջիջները

Ռուս գիտնականները քաղցկեղածին բջիջները արծաթի նանո մասնիկների միջոցով վերացնելու նոր մեթոդ են մշակել։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Արծաթի նանո մասնիկների կկիրառությունը բավական տարածված են, դրանց ստացման դյուրին եղանակի պատճառով։ Վերջին տարիներին դրանք բավական շատ են կիրառվում բժշկության մեջ։

Գիտնականները ստացել են 100 նանո մետրից ավելի փոքր չափսեր ունեցող մասնիկներ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նանո մասնիկները մի շարք կենսաբանական հատկություններ ունեն։

Պարզվել է, որ դրանք առաջացնում են քաղցկեղածին բջիջների մահ։ Սա գիտնականներն ապացուցել են թեստավորման միջոցով։ Փորձարկվել է վահանաձև գեղձի, հաստ աղիի, նեյրոբլաստոմայի և կրծքագեղձի քաղցկեղածին բջիջների վրա։

Պարզվել է, որ նանո մասնիկները ջրում կայուն են և կարող են օրգանիզմում գոյատևել բավական երկար ժամանակ։

Գիտնականները պարզել են, որ արծաթի նանո մասնիկներն, այսպես ասած, գրոհում են քաղցկեղածին բջիջները, իսկ մարդու առողջությանը չեն վնասում։

Հեղինակները կարծում են, որ իրենց հետազոտության արդյունքները կօգնեն քաղցկեղի դեմ պայքարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս