Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ
Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:
Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 թ.-ի օգոստոսից: Նախարարությունը որոշում է կայացրել բարձրացնել այդ մակարդակը՝ հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող զինված բախումները:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան նույնպես արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել տարածաշրջան: