Կնոջը հրազենային վնասվածք պատճառած տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: