![](/banners/BeFunky-design.jpg)
«Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ». Տիգրան Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/Tigran-Abrahamyan-5.jpg)
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում:
Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ:
Նման պայմաններում կողմերի գրանցած կորուստների ու վիրավորների համեմատաբար մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ միջդիրքային տարածությունը փոքր է, այդ ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը:
Թե իրադարձություններն ինչ ընթացք կվերցնեն կամ այս իրավիճակը ինչ նոր գործընթացի մեկնարկի կբերի, դեռ դժվար է ասել»: