«ՎԱԶ-2121»-ի 60-ամյա վարորդը մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/imgonline-com-ua-Resize-VHlTU7BOA8y.jpg)
Ապրիլի 7-ին, ժամը 08.50-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Մեղրիի Գործարարների փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՊԱԶ» ավտոբուսին։ «ՎԱԶ-2121»-ի վարորդ 60-ամյա Գագիկ Առաքելյանը և «ՊԱԶ» ավտոբուսի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Գագիկ Առաքելյանը մահացել է։
Կատարվում է նախաքննություն։