ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ… այս ի՞նչ վտանգավոր լռություն է». Տաթև Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել.
«Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»:
ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ… այս ի՞նչ վտանգավոր լռություն է»: