Ի՞նչ ա նշանակում՝ ընթացքի մեջ է․ էս զեկույցից բան չհասկացա․ Տիգրան Ավինյան

«Երևան ՋՕ-ում, բոլոր ջրանցքներում ընթանում են վերանորոգման և մաքրման աշխատանքներ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, և ժամանակին կավարտենք»,- քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչը:

«Ի՞նչ է նշանակում՝ ընթացքի մեջ են, այսինքն, որտե՞ղ ինչ ունենք: Օրինակ, ես այս զեկույցից որևէ բան չհասկացա»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Զեկուցողը փորձեց պարզաբանել, որ գարնան նախապատրաստական աշխատանքներ են, և ջրամատակարարումը ոռոգման սեզոնին հասցնելու համար բոլոր ջրանցքներում մաքրման և վերանորոգման աշխատանքներ են կատարվում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս