Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը

Կյանքից հեռացել է Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ, մանկավարժ Նարինե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը։

«Այսօր ցավով իմացանք, որ կյանքից հեռացավ բոլորիս կողմից սիրված մեր Նարինե Արամովնան, ով երկար տարիներ իր հմուտ ղեկավարությամբ,մեղմ բնավորությամբ համերաշխություն ու խաղաղություն էր տարածում ու իմաստնությամբ առաջ մղում կրթական գործը: Մենք ,իհարկե, դեռ երկար չենք հաշտվի այս իրողության հետ, մեր սիրելի ուսուցիչ, ընկեր, ղեկավար Նարինե Արամովնա, և քանի դեռ դպրոցը շարունակում է Ձեր հիմնարկած ավանդույթները, քանի դեռ Ձեր շրջանավարտները հիշելու ու խոսելու են Ձեր մասին, Դուք շարունակելու եք մեր կողքին լինել»,- գրել է Խոսրովյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031