«Պարտավոր են հարգանք ունենալ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ». Փաշինյանը՝ որոշ անձանց մուտքը ՀՀ արգելելու մասին

«ՀՀ-ում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ օրենսդրության հիման վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ որոշ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքին:

«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը նաև իրավունք ունի իր ինքնիշխան գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար:

Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ:

Դուք ասում եք՝ որոշ մարդիկ չեն կարողանում մուտք գործել ՀՀ, տարբեր երկրների քաղաքացիներ կան: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, եթե նրանք ՀՀ-ի նկատմամբ իրենց արածի 1 տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տո՛ւն չէին կարող մտնել. Առանց վիզայի»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս