Բաժիններ՝

Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձան

2023 թվականի մարտի 15-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու10-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Նիստում ավագանին համաձայնություն կտա Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար:

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի 27.02.2023թ. հ. N-01-27022023 գրությունը, որով վերջինս առաջարկում է Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, պոետ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հատկանշական է, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով՝ Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և կիրականացվի Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված: Լեպաժին նվիրված արձանը կշարունակի տեղակայված լինել սույն հրապարակի համապատասխան վայրում և կշրջափակվի անհրաժեշտ արգելապատնեշներով, որոնք քանդակը կապահովագրեն հնարավոր միջադեպերից:

Կարդացեք նաև

Նվիրաբերության պայմանագրով, որպես նվիրաբերության պայման, ի թիվս այլնի, արձանի տեղադրման վայր է նշվել Ֆրանսիայի հրապարակը, առանց հրապարակի որևէ հատվածի, այդ թվում՝ կենտրոնական հատվածի, մատնանշման, հետևաբար՝ արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մի հատվածից մեկ այլ հատված չի հանգեցնում նվիրաբերության պայմանագրով նախատեսված պայմանի փոփոխության, հետևաբար և՝ չի առաջացնում նվիրաբերողի համաձայնության անհրաժեշտություն:

Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով: Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը, ինչը, ներկայումս արձանի փոքր չափով պայմանավորված լինելով, հանրությանը գրեթե անտեսանելի է:

Տեսանյութեր

Լրահոս