Ռուբեն Հակոբյանի և Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՔԾ

2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաեւ թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը եւ կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728