Միջազգային իրավունքի ընկալման ու գործիքակազմի խնդիր կա. Արամ Օրբելյան
«Բավականին շատ գործիքկազմ կա, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ն՝ այն կողմը, որը ցանկանում է նման արդյունքի հասնել, նման ցանկություն ունենա,- Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունների մասին 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց իրավաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով,- Դրանից հետո գործընթացները բազմաթիվ են՝ սկսած ինքնորոշված լինելու հանգամանքը հաստատելուց, ավարտած՝ մի շարք այլ հանգամանքներով՝ պայմանավորված մարդու իրավունքների կոպիտ խախտումով, Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու անհնարինությամբ»:
Ըստ նրա՝ գործընթացը պետք է տեղի ունենա Մինսկի կոնֆերանսի շրջանակներում (եթե այլ մոդել չմշակվի), սակայն թիվ մեկ նախապայմանը պետք է լինի բանակցող կողմի՝ ՀՀ-ի այն դիրքորոշումը, որ պետք է այդ ուղղությամբ բանակցել և ոչ թե ասել՝ «դե մեզ ասում են ուրիշ բան բանակցեք, նշաձող իջեցրեք, մի բանակցեք, հանձնեք….»: