Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/aronyan-1.jpg)
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Ժան Դուդայի հետ: Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը հավաքած 3 միավորով: 2,5 միավոր ունեն Ուեսլի Սոն և Գեկուշը:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին: