Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության խախտման հարցում Արևմուտքի լռությունը ամոթալի է. Իրանի ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/l-72x0wh-1999x1165z-0.3931.jpeg)
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ամոթալի է անվանել Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կրկնակի խախտման հարցում արևմտյան երկրների լռությունը, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Քանանին խստորեն դատապարտել է Դամասկոսի և նրա արվարձանների վրա իսրայելական հարձակումը, որի հետևանքով մի շարք անմեղ սիրիացիներ են զոհվել և վիրավորվել։
Նա նաև ամոթալի է համարել արևմտյան երկրների լռությունը Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կրկնակի խախտման վերաբերյալ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միջազգային հանրությանը և Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ, լրջորեն և արդյունավետ արձագանք հնչեցնել Դամասկոսում Իսրայելի ագրեսիային։
Ավելի վաղ Իսրայելը օդային հարձակում էր իրականացրել Դամասկոսի և մերձակա շրջանների ուղղությամբ։
Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 15-ը։
Զոհերի և վիրավորների թվում կան և՛ սիրիացի զինվորներ, և՛ խաղաղ բնակիչներ։
Հիշեցնենք, Սիրիան տուժել է ավերիչ երկրաշարժից։