«Ամեն ինչ շատ պարզունակ է ու շատ զզվելի». Հայկ Մամիջանյանը՝ ընդդիմադիրների քրեական գործերի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունն ապրում է «լայքի» տրամաբանությամբ, քանի որ իրենք նայել են՝ Գեղարքունիքի մարզում զինվորների հետ տեղի է ունեցել ողբերգություն և որոշել են, որ Արմեն Չարչյանի ու Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը կարելի է թարմացնել։

«Եթե նայեք, գործն այնքան հին է, 4,5 տարի է, այդքան տարի իրենք իշխանության են և այս ընթացքում իրենք լավագույն պահը գտան, ուղղակի բառը լավ չեմ գտնում, ինչպե՞ս կարելի է մարդկային կյանքերի հետ նման ինֆորմացիոն խաղեր խաղալ։ Եվ այդ ողբերգության հետևանքները, հանրային զայրույթը, կատաղությունը շեղելու համար բերեցին այս գործերը։

Իրենց երեսփոխաններից մեկն ասում է, որ եթե այն ժամանակ այս զորամասը չվաճառեիք, այս ողբերգությունը տեղի չէր ունենա։ Խոսքը վերաբերում է Արարատի  ու Գեղարքունիքի մարզերին, տարբեր կորպուսների մասին է խոսքը, չնայած ինքն ի՞նչ իմանա, որ կորպուսներ գոյություն ունեն և այլն։ Ավելին՝ իրենք ասում են՝ ի՞նչ իրավունք ունեք ռազմական օբյեկտներ օտարելու, մինչդեռ մի քանի ամիս առաջ է 71 անուն ռազմական օբյեկտ օտարվել։

Ամեն ինչ շատ պարզունակ է ու զզվելի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս