Ձեր ստերը չեն շեղելու միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին

Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 8-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:

Տեսանյութեր

Լրահոս