30-ամյա Գերասիմ Շ.-ն հայտնաբերվել է Գյումրիում
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները, տեխնիկական զննություն չունենալու համար, փետրվարի 1-ին Գյումրիի Երևանյան խճուղում կանգնեցրել են «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 30-ամյա Գերասիմ Շ.-ն, հունվարի 1-ից ՌԴ Կուրսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: