Բաժիններ՝

Skype-ը գրավել է համաշխարհային հեռախոսային թրաֆիկի 1/3-րդը

TeleGeography ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտերնետում Skype-ի միջոցով իրականացվող զանգերը գրավել են միջազգային հեռախոսային թրաֆիկի 1/3-րդը, ինչը բացարձակ ռեկորդ է ինտերնետ-հեռախոսակալի բոլոր նմանատիպ ծառայությունների համար: Այս մասին գրում է Вести-ն:

Նշենք, որ Skype ծառայությունը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով տեսազանգեր և ձայնային զանգեր կատարել, ֆայլեր և հաղորդագրություններ ուղարկել։ Թեև Skype-ը հաճախակի է մեղադրվում գաղտնիության իրավունքի խախտումների մեջ, այնուամենայնիվ, ծառայությունն իր դիրքերը չի զիջում, այլ ընդհակառակը՝ դրա  հեղինակությունը գնալով աճում է։

TeleGeography ընկերության փորձագետների տվյալների համաձայն՝  2012թ. ընթացքում համաշխարհային հեռախոսային թրաֆիքի ծավալը կազմել է 490 մլրդ րոպե, որից 167 միլիարդը խոսվել է Skype-ի միջոցով, ինչը կազմում է շուկայի 1/3-րդը:

Սա չի նշանակում, որ ավանդական հեռախոսային-օպերատորներին արդեն ժամանակն է ուղարկել պատմության գիրկը, սակայն ինտերնետ- հեռախոսակապի ճնշումը նրանց վրա գնալով ավելի էական է դառնում:

Կարդացեք նաև

TeleGeography ընկերության վերլուծաբան Սթեֆան Բակկերտի կարծիքով՝ ավանդական հեռախոսային ընկերությունների վրա ճնշում գործադրում է ոչ միայն Skype-ը, այլ նաև Viber-ը, Google Voice-ը և այլն: Նրա խոսքով` Skype-ի և նմանատիպ ծառայություններ առաջարկող ընկերությունների հետ մրցակցության պատճառով բջջային կապի օպերատորները ստիպված են իջեցնել սակագները, ինչի արդյունքում  օգտատերերը անշուշտ միայն շահում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728