«Էդ մի բանը ճիշտ է ասել, իրենք ինչ եկել են իշխանության, Հայաստանում սգո օր է»․ զոհվածի հայրը՝ Անդրանիկ Քոչարյանին

44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանը, այսօր 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և դրա հետևանքով 15 զինծառայողի ողբերգական մահվան փաստին, շեշտելով, որ այս իշխանություններն անգամ սգո օր չհայտարարեցին։

Մեր դիտարկմանը, որ նույն իշխանության ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողի նույնաբովանդակ հարցին, թե ինչու սգո օր չեն հայտարարում, պատասխանել էր, որ «մեզ համար ամեն օր էլ սգո օր է», ի պատասխան այս տեղեկությանը՝ զոհված զինծառայողի հայրն ասաց․

«Դե, իրենք, որ եկել են իշխանության, այդ օրվանից մեզ մոտ սգո օր է։ Էդ մի բանը շատ ճիշտ է ասել, իրենք ինչ եկել են մեզ մոտ՝ Հայաստանում սգո օր է։ Եռաբլուրը ավելացրեցին, խաչքարեր, էս կառավարությունը մենակ էդ կարողացավ, ուրիշ ի՞նչ արեց։

Մարդիկ այսօր չեն կարողանում դուրս գալ, խոսալ, զոմբիացած վիճակ է մարդկանց մոտ, թե վարչապետն ի՞նչ է  խմացրել, ի՞նչ է տվել, ի՞նչ է արել էդ մարդկանց, չես հասկանում, լրիվ զոմբի են դարձել։ Երկիրն այսօր գնում է կործանման, բանակն են քանդում, 15 զինվոր խորոված եղավ էդ տան մեջ»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձել է այդ ողբերգական դեպքին, նշելով, թե այն տունը, որը զինվորների համար որպես կացարան էր ծառայում, ամեն ինչով ապահովված է եղել, Էդուարդ Եղիազարյանն այսպես հակադարձեց․

«Ալեն Սիմոնյանն ինչի՞ց ա խաբար ընդհանրապես, Ալեն Սիմոնյանը սկի խաբար չի, թե իրեն ոնց են բերել դրել էդ պաշտոնին։ Ալեն Սիմոնյանը գոնե զորամասերի տեղերը գիտի՞, որ նման բան է  ասում։ Էդ ա, էնքան բարեփոխում են արել, որ երեխեքը սեփական տան մեջ են մնում ու վառվում են․․․»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս