Բաժիններ՝

ԵԱՀԿ նախագահը ժամանել է Կիև

Հունվարի 16-ին Կիև է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ-ի նախագահ Բուջար Օսմանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Սա Օսմանիի առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ ղեկավար։

Դիվանագետն ասել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տևել է ինը ժամ։

«Ակնկալում եմ արդյունավետ հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարների հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման և տեղում մարդկանց օգնելու ուղիները քննարկելու համար»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է Օսմանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս