Ի՞նչ հնարավորություններ կան Արցախի օդային ճանապարհը բացելու համար. մանրամասնում է պետնախարարը

Այսօր լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 32-րդ օրը։ «Արցախ.  Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պայմաններում Արցախի օդային ճանապարհն օգտագործելու հնարավորություններին։

«Երբ նայում ենք պատմությանը, նման մի քանի դեպքեր են եղել, երբ իրավիճակը նույն ձևի սրվել է տարբեր տարարածաշրջաններում։ Դուք գիտեք Արևմտյան Բեռլինի պատմությունը, որը շրջափակման մեջ է եղել և ապահովել է ամեն ինչը, նույնիսկ ածուխը, և ես մի բան գիտեմ, որ և ճանապարհը և օդային կամուրջը պետք է ապահովեն մեր իրավունքը անվտանգ ապրելու։ Ճանապարհի և օդային կամուրջի բացումը միակ ուղղությունն է, քանի որ այսօրվա դրությամբ, նման իրավիճակ է ստեղծվել նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթերից հետո։ Ճանապարհը, որի մի մասն ընկնում է  Ադրբեջանի հսկողության տակ, կարող է միշտ վթարված լինել։ Այս առումով պետք է միջազգային ճնշումներ լինեն Ադրբեջանի վրա, որ մարդիկ, որոնք ապրում են իրենց հողի վրա, պետք է հնարավորություն ունենա ստանալ ուտելիք, վառելիք, դեղեր և այլն»,- շեշտեց Ռուբեն Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս