168.am-ի հետ զրույցում Հակոբ Ճաղարյանը կրկին անդրադարձավ Արցախի օդային ճանապարհը բացելու հնարավորություններին և նորից ընդգծեց՝ հնարավոր է բացել Արցախի օդային ճանապարհը։
Այսօր լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 32-րդ օրը։ «Արցախ. Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պայմաններում Արցախի օդային ճանապարհն օգտագործելու հնարավորություններին։