Լիվերպուլը կարող է Ռեյնային 15 մլն եվրոյով վաճառել Բարսելոնային
«Լիվերպուլը» պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել թիմի հիմնական դարպասապահ Պեպե Ռեյնայից։
Ընդ որում, մերսիսայդցիները նախընտրում են, որ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվի «Բարսելոնա», այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է Barcastaff-ը։
Նշվում է, որ անգլիական ակումբը մտադիր է՝ Ռեյնայի վաճառքի դիմաց շուրջ 15 մլն եվրո ստանալ։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում իսպանացի դարպասապահը մասնակցել է 21 հանդիպման։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը