Պուտինը երկկողմ շփումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, բնականաբար, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է Պեսկովը։