Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/pashtpanutyan-Naxararutyun-2.jpg)
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: