Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Զրույցի ընթացքում մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում երկուստեք ընդգծել ենք իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:

Բարձր ենք գնահատել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

Տեսանյութեր

Լրահոս