Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում, քան ստիպել նրան շատ ավելի կոշտ և խիստ արձագանքել Ադրբեջանի գործողություններին․ Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն ութերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Հայաստանի Հանրապետության վարչապետն ութերորդ օրն է չի վերցնում իր վրա ոչ մի պատասխանատվություն և պարտականություն՝ իր իսկ կողմից ստորագրված՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը երաշխավորելու համար։

Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում քան ստիպել նրան շատ ավելի կոշտ և խիստ արձագանքել Ադրբեջանի գործողություններին և ընդունել քաղաքական որոշումներ, որոնք կարող են կանխել 120 հազար հայի կյանքին սպառնացող աղետը:

Հայաստան ոտքի՛, Ազգ Հայոց ոտքի»:

Տեսանյութեր

Լրահոս