Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող Քրիստինա Շ.-ն հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել տարել 27-ամյա Քրիստինա Շ.-ին: Նա նոյեմբերի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: