Ռուս խաղաղապահներն արցախցի դպրոցականներին նոր սարքավորումներ և ծրագրակազմ են նվիրել
Այս տարվա սկզբին «Մենք միասնական ենք» կամավորական բազմազգ նախագիծը ռուս խաղաղապահների մասնակցությամբ 6 նոր համակարգչային դասարան է սարքավորել Արցախի դպրոցներում։ Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքը:
«Այսօր ռուս խաղաղապահները «Մենք միասնական ենք» կամավորական նախագծի ղեկավարի հետ նոր ծրագրակազմ են հանձնել դպրոցներին: Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է», – ասված է գրառման մեջ։