Ինձ համար տարբերություն չկա՝ սուպերվարչապետակա՞ն է, թե՞ վարչապետական. նախկինում սուպերվարչապետությունը քննադատած Արմեն Գրիգորյան
Մինչև 2018 թվականի հեղափոխությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սուպերվարչապետ դառնալու մեջ մեղադրող և սուպերվարչապետական համակարգը քննադատած Արմեն Գրիգորյանը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում մի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանն ունենալու է է՛լ ավելի շատ լիազորություններ, քան Սերժ Սարգսյանը։
Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունից Պետական պահպանության ծառայությունը դուրս կբերվի և կդրվի ուղիղ Փաշինյանի ենթակայության տակ, կստեղծվի նաև նոր արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի դարձյալ Փաշինյանի ենթակայության ներքո։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում սուպերվարչապետական համակարգը քննադատում էր, հիմա դրան միտված օրենքի նախագիծ է ներկայացնում, ասաց.
«Ես դեմ եմ եղել սուպերվարչապետական համակարգին մեկ կոմպոնենտի՝ ազատ, արդար ընտրությունների բացակայության պատճառով։ Երբ կան ազատ, արդար ընտրություններ, համակարգը ժողովրդավարական է, ես խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կա ընդդիմություն, որը կարող է հարցեր բարձրացնել, և ինձ համար տարբերություն չկա՝ սուպերվարչապետությո՞ւն է, թե՞ վարչապետություն»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում