Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը
Բիշքեկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Նիստի ընթացքում քննարկվելու են առկա տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված ակտուալ հարցեր:
Երկրների ղեկավարները կամփոփեն անցնող տարվա արդյունքները և մտքեր կփոխանակեն Միության զարգացման հեռանկարների վերաբերյալ: