![](/banners/BeFunky-design.jpg)
Վոլգոգրադի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեԼ Է Լճաշեն գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/hetaxuzum.jpg)
Ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Սևանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Մ.-ն: Նա դեկտեմբերի 2-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃԵԿ խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: