Հրատապ բյուջում 40 միլիարդի վերաբաշխում եք անում. դա գնալու է պարգևատրումների՞ն. Մինասյան

Կառավարության առաջարկած օրակարգով դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է 2022 թվականի բյուջեում ծախսային մասում 2 տոկոսի չափով՝ 40 միլիարդից ավելի գումարի վերաբաշխումներ անելու հարցին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրատապության հիմքով ԱԺ արտահերթում քննարկվող նախագծերը ներկայացնող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց.

«Հարց է առաջանում՝ արդյո՞ք Կառավարությունը թերացել է իր ծրագրերն իրականացնելիս, և արդյո՞ք վերաբաշխման արդյունքում գումարները չեն գնալու պարգևատրումներին»։

Ի պատասխան՝ փոխնախարար Սարգսյանը նշեց, որ սա նոր արտոնություն չէ, այլ ընդամենը տրվելու է բյուջեում վերաբաշխում անելու հնարավորություն, և առաջարկեց ավելի մանրամասն տեղեկությունները ստանալ ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնյաներից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս