Ձեր սիրելի Նիկալայը ձեր հարկերից վճարած գումարները կոպեկ-կոպեկ հետ ա գցում ու ամեն տարի իր ու իր տիկնոջ համար մի նոր թանկարժեք մեքենա է առնում. Վահե Մակարյան
Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հպարտ քաղաքացիներ, նույն ինքը` զոմբիներ, չեք հավատա, բայց ձեր սիրելի Նիկալայը ձեր հարկերից վճարած գումարները կոպեկ-կոպեկ հետ ա գցում ու ամեն տարի իր ու իր տիկնոջ համար մի նոր թանկարժեք մեքենա է առնում:
Անցյալ տարի, օրինակ, զրահապատ Lexus LX 570 էր առել, դրանից առաջ` զրահապատ S-Class, էս տարի էլ 500 հազար դոլար տվել չորս հատ Toyota LC300 ա առել` իր անձնական ախռանիկների համար, ու մի հատ նոր Lexus LX500 էլ` կնոջ համար:
Ու այդ ամենը, կրկնում եմ, լրիվ ձեր փողերով ու ձեր հաշվին:
Օրինակ` ձեր չսիրած Սերժը, որին դուք 5000 դրամով ընտրում էիք ու հետևից բողոքում, տասը տարի յոլլա էր գնում յուղ վառող ու տեղից մի կերպ պոկվող 10 տարվա Mercedes-ով, ու մինչև հիմա էլի դեռ էդ ավտոն ա իրեն սպասարկում: Իսկ ձեր սիրելի Նիկոլը չորս տարում արդեն 1 մլն դոլարից ավելի ավտո ա առել միայն իրեն ու իր ընտանիքին սպասարկելու համար: Դրան գումարում ենք նաև Ալենի համար առած թանկարժեք BMW-ն, մյուս թանկարժեք ծախսերն, ու էս երկրում ամեն ինչ ընկնում ա իր տեղը»: