Հյուսիսային Կորեան հրամայել է հրետանային հրաձգություններ անցկացնել՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժությունների
ԿԺԴՀ-ի բանակի գլխավոր շտաբը դեկտեմբերի 6-ին ծովում հրետանային հրաձգությունների մասին հրաման Է տվել՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև միջկորեական սահմանի մերձակայքում անցկացվող զորավարժությունների:
«Նախազգուշական նպատակներով մենք անհապաղ հրաման ենք տվել առաջավոր հրետանային ստորաբաժանումներին՝ հրետանային գնդակոծություն սկսել ծովում», – հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի ժողովրդական բանակի Գլխավոր շտաբի ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը: Պաշտոնյան Հարավային Կորեային կոչ Է արել անհապաղ դադարեցնել «սադրիչ» ռազմական գործողությունները: Հարավային Կորեան և ԱՄՆ-ն զորավարժություններ են անցկացնում Գանգվոն-դո նահանգի Չորվոն հարավկորեական գավառում, որը գտնվում Է ԿԺԴՀ-ի հետ սահմանի վրա: