Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետները կերկարաձգվեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական քառօրյայում քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը, որով փոփոխություն կկատարվի  «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և կերկարացվի հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը ևս մեկ տարով, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Կատարվող փոփոխությունների արդյունքում  ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը:

Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս