ՔԿ նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը շնորհակալ է ՔՊ-ին՝ իրեն ԲԴԽ անդամ առաջադրելու համար
Դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Ազգային ժողովի տարեվերջյան քառօրյան: Օրակարգային առաջին հարցով քննարկվեց Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝ որպես գիտնական թեկնածու առաջադրելու հարցը։
Նշենք, որ Գրիգորյանի թեկնածությունն այդ պաշտոնին առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ելույթի սկզբում Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին իրեն այդ պաշտոնին առաջադրելու համար, ընդգծեց՝ դրանից կրկնակի պարտավորվածության զգացում ունի, ապա խոստացավ.
«Ձեր վստահության քվեն ստանալու և ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս կատարել բացառապես միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա» ։
Մանրամասները՝ տեսանյութում