ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ:

Այս մասին Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,-ասել է Բայրամովը:

Տեսանյութեր

Լրահոս