Բաժիններ՝

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր- Թումանյան ավտոճանապարհը

Առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, մեկտեղ ընդգծելով, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհային դեպարտամենտի վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս