Բաժիններ՝

Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն դեկտեմբերի 9-ից

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայանալիք աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 9-ից: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են` Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Իսկ կանանց ընտրանին ունի այս կազմը` Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթեւ Հակոբյան, Միլենա Խաչատրյան (76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+87 կգ)։

Առավել բարձր քաշային կարգերի ներկայացուցիչները մեդալների համար կպայքարեն դեկտեմբերի 13-ից:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս