Բաժիններ՝

Մարտունու «Ավետյաց» պարային համույթը վերադարձել է երկու գլխավոր մրցանակներով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ավետյաց» պարային համույթը երկու գլխավոր մրցանակներով է վերադարձել նոյեմբերի վերջերին Երեւանում կազմակերպված մրցույթ-փառատոներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, առաջին մրցույթ-փառատոնին Մարտունու պարային համույթը մասնակցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում եւ յոթ անվանակարգերում գրավել առաջին պատվավոր տեղերը։ Համույթի պարող Գարիկ Իսրայելյանը արժանացել է փառատոնի «լավագույն պարող» անվանակարգի հատուկ մրցանակին եւ պարգեւատրվել է գավաթով։

Այնուհետ «Ավետյաց» պարային համույթը նաեւ մասնակցել է «Ազգային պարարվեստի միության» կողմից կազմակերպված «Պարատուն -2022» փառատոնին, որը նվիրված էր Սուրեն Գյանջումյանի 90 ամյակին։ Լավագույն մասնակցության համար համույթը պարգեւատրվել է հուշամեդալով։

Իսկ նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Ավետյաց» պարային համույթի վաստակած մրցանակների հանձնման արարողակարգը։ Համույթն ավանդական «Քոչարի» պարով ողջունել է Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներին եւ հյուրերին, ապա տեղի է ունեցել պատվոգրերի եւ հուշամեդալների հանձնումը։ «Ավետյաց» համույթի պարուսույց Արմինե Մովսիսյանը եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել իրենց ձեռքբերումների վերաբերյալ։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031