Գողության մեղադրանքով հետախուզվող Արտակ Կ.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին Հույսի ավան թաղամասում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 23-ամյա Արտակ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան: