«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակվում է դրական ուղղությամբ». Էրդողանի խոսնակ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, երեքշաբթի օրը տեղական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Թուրք պաշտոնյայի խոսքերը մեջբերել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները այժմ հաստատվում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Դա շատ կարևոր է», – նշել է Քալընը։