Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի

Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից: Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

«Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքին օրգանների հայելային դասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ situsinversus):

Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով(Վիրաբուժական թիմ՝ ՀովակիմԳոգորյան, ԴավիթԱզարյան, անեսթեզիոլոգ՝ ՄարտունՄադոյան):

Վիրահատությունը անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ամեն 10 հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930