Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով զոհերի թիվը հասել է 162-ի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Kompas TV-ի հրապարակումից: Չիանջուր թաղամասում արձանագրվել է 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Զոհերը մեծամասամբ դպրոցականներ են: 326 բնակիչներ ծանր վնասվածքներ են ստացել, 13784 քաղաքացի տարհանվել է:
Զոհերի շրջանում դպրոցականների քանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ թաղամասում դպրոցները շատ են: