Բաժիններ՝

Սանդուի նախագահությունը կհիշվի խաբեությամբ և հիասթափությամբ. Դոդոն

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն այն կարծիքին է, որ երկրի բնակիչները հիասթափված են Մայա Սանդուից՝ որպես պետության ղեկավարի, քանի որ նրա նախագահությունը հանգեցրել է մեծ խնդիրների, այդ թվում՝ էներգետիկ ճգնաժամի:

«Խաբեության և հիասթափության երկու տարի: Մայա Սանդուի՝ նախագահ ընտրվելուց երկու տարի անց քաղաքացիների մեծամասնությունը նզովում է այդ օրը, իսկ նրա բազմաթիվ ընտրողներ անկեղծորեն զղջում են, որ հավատացել են նրա սուտ խոստումներին», – Դոդոնը գրել է Telegram-ալիքում:

Նրա կարծիքով, Սանդուի և նրա կողմից ստեղծված «Աշխատանք և համերաշխություն» կուսակցության ղեկավարությամբ Մոլդովան սրընթաց և արագ անկում է ապրում:

«Լավ ժամանակների» շրջանը խայտառակ բիծ կմնա Մոլդովայի քաղաքական պատմության մեջ: Իսկ Մայա Սանդուն կհիշվի որպես ստախոս նախագահ, ժողովրդի կարիքների հանդեպ կեղծ և անտարբեր մարդ, որը կառավարվում է դրսից, որը միշտ ամեն բանում մեղադրել է ուրիշներին և երբեք պատասխանատվություն չի ստանձնել սխալների ու հանցագործությունների համար, որոնք հաճախ կատարվել են նրա ոչ բանիմաց ու անպատասխանատու կառավարության թիմի համաձայնությամբ», – վստահ է Դոդոնը:

Սանդուն 2020 թվականի նոյեմբերին երկրորդ փորձից դարձել է Մոլդովայի նախագահ՝ երկրորդ փուլում առաջ անցնելով Դոդոնից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս